Երգս օտարել է զարդերը վաղուց,
Ունայնության դեմ անզոր եմ արդեն,
Ձեր աչքի դիմաց մահանում է ստվերս.
Խոնհարվեցի ես ,ես բանաստեղծս…
Կյանքս ուղիղ էր, համառ էր կյանքս՝
Ինչպես մի եղեգն, սրինգ էր կյանքս,
Ամբողջ պաշարս թողեցի ես ձեզ,
Լացս ինձ մնաց, ձեզ մնաց փայլս…
Երգս օտարել է զարդերը վաղուց
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում