Մարդ-արարած` մարդուց ծնված
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում
Մարդ-արարած` մարդուց ծնված,
Կյանքի ծովում դու աննշան,
Մահից եկած աղախինը
Միշտ է կանգնած քո բաց դռան…
Նա լցրել է անհայտ ծովը
Բյուր-բյուրավոր քեզ նմանով,
Հագուրդ չունի, ոչ էլ` ներում,
Նման է քեզ` քո իսկ ծովում…
Դու էլ ճամփին քո մարդ կոչման`
Քո նմանին դարձար նոր մահ,
Քեզնից …
Մի երգ կա անձայն բոլորի համար
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում
Մի երգ կա անձայն բոլորի համար,
Լինես դու արքա կամ թե խեղճ նոքար,
Նպաստառու կամ մեծահարուստ, խելացի տկար,թե
առույգ հիմար՝ միևնույն է:
Երգն այդ հնչում է անվերջ,
Տիկ-տակ,տիկ-տակ կամ տոտիկ-տոտիկ,
ՈՒ սպառվում է անկախ մեր կամքից,
Մեզ վերուստ տրված մեր կյանքն այսպես……
