Փրկիչ, Նորոգիչ, Հայր բարեփոխիչ

Փրկիչ, Նորոգիչ, Հայր բարեփոխիչ,
Բյուրավոր անգամ քո դեմ մեղա գամ,
ՈՒ կուրծքս ծեծեմ բյուրավոր անգամ,
Իսկ դու մի անգամ, գեթ մի անգամ,
Տեր, Ունկնդիր եղիր, կամքիս կատարման…
Կամ խիղճս զիջիր թշամիներիս.
Թող խղճահարվեն, ինձ նման լինեն-
Ի՞նչ էլ, որ անեմ՝ ինձ նման ներեն…
Վախեցած զիջեն՝ տուն հայրենիհ …

Զուլալ աղբյուր է իմ մեջ հղացած

Զուլալ աղբյուր է իմ մեջ հղացած,
Երբեք հոսք չկա խառնուրդ ջրերի,
Բխում է, բխում մայր հողից սնված,
Մաքուր քաղցրահամ ջուրը բաղձալի…
Ափերս սարքած ոսկեզօծ կուլա,
Ջուր եմ բաժանում ես իմ կուլայով,
Որ ջրի կարոտ մարդ էլ չմնա,
Ջրի պես պարզ ու մաքուր մնալով:…