Ինչպես մի փետուր թռչնի թևերից
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում
Ինչպես մի փետուր թռչնի թևերից
Պոկվել եմ վաղուց, մնացել անթև,
Քամին էլ անխիղճ քշում է այսպես
Առանց իմ կամքի տանում հեռուներ:
Հիշում եմ շատ պարզ ծնունդս ցավոտ.
Գուցե, չեմ հիշում, զգում եմ միայն
Որ պիտի փոխվեր երջանիկ բախտով,
Բայց վերափոխվեց :,
Որ ինձ բաժին թողեց միայն իր …
Ինձ հետ ծնված դեր իմ խաղի, ճակատագիր
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում
Ինձ հետ ծնված դեր իմ խաղի, ճակատագիր.
Առանձնացված սցենար ե՞ս դու անվերջին,
Ո՞վ է տերդ, ասա դու ինձ, ո՞վ, անիրա´վ,
Որ դերիդ մեջ ճիշտ ես` նման ժամանակին….
Քո ընթացքին քանի՞ անգամ հիվանդացա,
Ու շեղվեցի ես իմ ճամփից, ուրիշ դարձա,
Իսկ դու նույնն ես, ու միշտ առողջ, անիրակա՜ն …
