Ինքս իմ չափիս խոհեմ զորապետ

Ինքս իմ չափիս խոհեմ զորապետ,
Ճիշտ ու անճշտիս միակ միապետ,
Գինի խմելուց ասում եմ կենաց,
Չունեմ կենացիս լսող մի էակ…
Հարցերս միակ իմ օրով ծնված,
Եվեթ իմ օրվա ձեռքով են լուծված,
Աստված է տերս լուսավոր չափիս,
Թեկուզ մեղավոր ճամփին ցնորքիս……

Ծխախոտիս կայծը ընկավ

Ծխախոտիս կայծը ընկավ,
Չոր խոտի մեջ այն սարի,
Այրվում է մի ամբողջ սար,
Իր իսկ խոտի մեկ կայծից…
Ինչքա՞ն կանաչ ծիլեր անցան,
Այն հրդեհից իմ մեղքի,
Մի ամբողջ սար մոխրացավ,
Նաև հավերժ իմ հոգին……