Օրն ավարտվեց

Օրն ավարտվեց,
Թռչունների երգը նույպես,
Քամին հոգնել’ էլ չի փչում,
Վարագույր է կարծես իջնում…
Գետնին քնած մի շրջմոլիկ,
Ճանապարհի կեսին հասած,
Դրամ չունի, հագուստ’ նույնպես .
Իսկ վերմակը’ ճամփի փոշին…
Նա էլ կանցնի ճամփից դատարկ,
Աղքատ կյանքի գերությունից,
Թարմացնելով անկուշտ կավին,
Ծաղկից ներքև’ սին հավերժին……

Երազն էլ կյանք է,կյանքից մի մասնիկ

Երազն էլ կյանք է,կյանքից մի մասնիկ,
Երբեմն ավելի է, քան կյանքը ինքնին,
Օրենքից կյանքի երազում չկա.
Աչքերդ փակես` նորից հետ կգա….
Աշխա՜րհն էլ կարծես երազ է միայն…
Երբ արթնանում ես ,շատ ուշ է արդեն.
Ինչքան էլ փորձես աչքերիդ փակել,
Հենց նոր անցածը անցյալ է արդեն……