Ես ինձ կտամ աշխարհին

Ես ինձ կտամ աշխարհին,
Թող քեզ ոչի՜նչ չհասնի,
Փակվի՛ր քո մեջ, շղթայվի՛ր,
Հեռվից տես ինձ, զմայլվի՛ր։
Չե՛մ խնայի ես էլ ինձ,
Չե՛մ պահպանի քո համար,
Կտամ սերս ուրիշին,
Թեկուզ հանգած ու սառած։
Մտքերս՝ քո մոտ, իսկ ես՝ ուրիշի,
Վրեժ կդառնամ ես քեզ իմ սիրով,
Դու կերազես այնժամ …

Իմը դարձնել…

Իմը դարձնել…
Ներկադ անցյալից
Հավերժ բաժանել,
Կամուրջը կապող
Հիմնովին այրել…
Սիրում եմ քեզ
Միայն հավատա՛,
Վստահի՛ր սիրուս,
Թույլ տուր նորանա…
Գալիքից միայն
Դու ինձ սպասիր,
Նույնիսկ արևը
Մեզնից ամաչի…
Գիշերը լցվի
Իմ թեժ կրակով,
Քեզ համար դառնա
Հավերժի ծառա…
Այնքա՜ն սիրեմ
Համբույրով անհագ,
Որ զգաս` ծնվել ես…