Թռչում եմ ես լույսից արագ

Թռչում եմ ես լույսից արագ,
Նույնիսկ միտքս չի հասնում ինձ,
Երբ կամենամ ես կհասնեմ
Այն անվերջին, որ վերջ չունի…
Քո մեծ կամքով արժանացա
Վեհ խորքերին իմ ճախրանքի,
Ես քեզ նժույգ, դու` ինձ հեծվոր,
Քշիր ինչպես կամքդ կուզի……

Օրն ավարտվեց կյանքի՜ս նման

Օրն ավարտվեց կյանքի՜ս նման,
Թռչուններից խաբա՜ր չունեմ,
Էլ չէ՞ն երգում, թէ՞ չվում են,
Ինձ էլ իրենց երգից զրկում…
Հաստ վարագու՛յր իմ խավարի
Դու չէ՛ս ծնվել այս խավարից,
Գիշերն օրվա քնքուշ փակվում,
Աղջամուղջով նորի՜ց գնում……