Շտապում եմ պոկել այս փոքրիկ ծաղկին

Շտապում եմ պոկել այս փոքրիկ ծաղկին,
Որ պահեմ իմ մեջ, իմ սրտի հովին,
Թերթիկները նուրբ արցունքով ջրեմ,
Գուցե մոռանա վաղորդյան ցողին…
Թեկուզ թուլանա բուրմունքը ծաղկի,
Ներկերը անհաս թեկուզ քիչ պակսի,
Մենակ թէ այսպես անզոր չմնա,
Չդառնա մոխիր, փոշի, չգնա…
Շոգից ու փոշուց արդեն թառամում,
Ցող է երազում, …

ՈՒզում եմ պոկել այս փոքրիկ ծաղկին

ՈՒզում եմ պոկել այս փոքրիկ ծաղկին ,
ՈՒ պահել իմ մեջ, իմ սրտի հովին
Թերթիկները նուրբ ,արցունքով ջրեմ ,
Ամեն առավոտ սիրով նորովի։
Որ չթուլանա բուրմունքն իմ ծաղկի
Գույնը իր պայծառ դյուզն ինչ չխամրի,
Որ ծաղկի իմ մեջ ,մենակ չմնա,
Թեկուզ , ախ, թեկուզ սերս չիմանա։…