Խոհը դարձավ ինձ ճախրանք

Խոհը դարձավ ինձ ճախրանք իմ լռության անհունում,
Հավատացի ես այնպես,որ հավատս կատարվեց,
Իմ ջերմագին հավատքով նվաճեցի շատերին,
ՈՒ մեղքերիս օվկիանում գտա մի լույս,լույսից լույս:
ՈՒ մթնշաղ իմ սրտում վառվեց հուրը հրերի,
ՈՒ մոխրացավ,ցամաքեց օվկիանոսը մեղքերի,
ՈՒ այն լույսը,որ վառվեց իմ մեղավոր հոգու մեջ
Մթնշաղին ահավոր փոխեց լույսով …

Բոլորի նման,դո’ւ էլ կայրվես

Բոլորի նման,դո’ւ էլ կայրվես,
Տիեզերաչափ,աստղերից ավել`իմ սիրո հրում:
Իմ սիրտն է միայն նրան պարփակում,
Որին Աստված է բանտարկել իմ մեջ,
Ու ինձ էլ կնքել սրտիս պահապան:
Երբ ես կգնամ դեպի տիեզերք,
Սիրտս կթողնեմ ձեր հող աշխարհին,
Շղթաներս այդժամ լուռ կկորցնեն կամքս,
Աշխարհն էլ կայրվի իմ սրտից` մեծ …