Տաղերգելով այլասեր իմ անձնական օրհներգին
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 5th, 2018-ին Պոեզիա-ում
Տաղերգելով այլասեր իմ անձնական օրհներգին,
Նվիրվելով ջերմեռանդ հուր ու լույսին քո հոգու,
Ես վառվում եմ անզիջում արևի տակ հնօրյա,
Որ իմ հոգուց մեղավոր և ոչ մի բիծ չմնա…
Իմ մեծ սիրո լույսի տակ ծիծաղախիտ աչերով,
Պիտի սիրեմ ամենքին,պիտի սիրեմ ամեն ինչ,
Թեև ինչպես ինձ ներեմ,որ չունեցա այն …
Հոգիս հրդեհից մաշվել է վաղուց
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 5th, 2018-ին Պոեզիա-ում
Հոգիս հրդեհից մաշվել է վաղուց,
Մնացել է լոկ ծխացող մասունք,
Դու իմ փրկություն,հրշեջ իմ հոգու,
Փախչու՞մ ես խռով իմ հոգուց հեռու․․․
Ասում եմ,աղերսում,կանչում եմ լացով,
Քո զով համբույրով հոգիս հանդարտի,
Եթե դու գնաս ես էլ չեմ լինի,
ՈՒ արցունքներս մեղքեր չեն մաքրի……
