Լռության շունչդ զգում եմ հեռվից
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 5th, 2018-ին Պոեզիա-ում
Լռության շունչդ զգում եմ հեռվից
ՈՒ գրում անվերջ…
Մտքերս կարծես կռիվ են տալիս
Գրչիս արժանի լինելու վախից…
Որքան կուզեի լուսավոր հոգուդ
Կամուրջով անցնել գոնե մեկ անգամ,
Հետո նոր մեռնել……
Եվ նորեն ծնվեց քո լույսը բարի
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 5th, 2018-ին Պոեզիա-ում
Եվ նորեն ծնվեց քո լույսը բարի,
Աշխարհին,մարդկանց ավետեց բարին,
Մութը իր ստոր խավարին վայել
Փախչում է անճար լուծվելով լույսիդ:
Իմ հոգու լույսը նույնպես լիացավ,
Խավարս ոչ մի ներում չունեցավ,
Լուծվեց ամենուր հրաշքը կյանքին
Ու՞ր ես դու ասա որ ես էլ լցվեմ….…
