Աչքեր ունեմ երկու արեգակ

Աչքեր ունեմ երկու արեգակ
Ընկալելու հզոր գետ են,
Լույսի, բարքի գեղեցկությամբ,
Հոգիս սնող իմ ձեռքերն են,
Ցավ տեսնելիս վարարելով
Հեղեղում են ներաշխարհս,
Օվկիան հոգիս լցնում՝ ցավով,
Արցունքներս ծնող մայր են……

Դատապարտված քո ծնված օրից

Դատապարտված քո ծնված օրից,
Քո ներքին կամքով դու ընկար թակարդ,
Թէ՞ հզոր ուժից պարտվեց կամքդ,
Օրերի ունայն խաբկանքով հարբած…
Քո ծանր մուրճով շատ մեծ կրակում,
Անհաղթ փառքի ձգտումով լցված,
Քնած ժամանակ դու շղթայվեցիր,
Քո գանձարանի գերին ես միակ…
Ամրագուռ շղթա քեզ բաժին հասավ,
Կյանքի խճճված ճամփին մոլորված,…