Կուզեմ լինել ճանաչելի
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում
Կուզեմ լինել ճանաչելի
Իմ մեղքերից հեռու, անվերջ,
Տագնապալից նայել հեռվից,
Ափսոսանքով զղջալ անվերջ:
Թռչել այնտեղ, ուր չկա կեր,
Դաժան ու նենգ չար մեղքերիս,
Սարսափահար, լուռ աղոթել,
Ինձ վայ ասել հոգուս խորքից……
Պարփակված եմ ես իմ իսկ անվան մեջ
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում
Պարփակված եմ ես իմ իսկ անվան մեջ,
Ու փորձում եմ ընկեր դառնալ ինձ,
Օրերիս քանակով աստիճան սարքած,
Բարձրանում եմ ես`դեպի վեր ու վեր…
Անցնում է օրս,դառնում է սանդուղք,
Դեպի սառնաշունչ գագաթ բարձրացնում,
Ամեն օրվանից մթնում է խորքս,
Մշուշված հիմքից ինձ հեռու տանում:
Կավ ու ավազի ամրությամբ հենակ,…
