Կանգ կառնի՞արդյոք իմ կառքը
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 5th, 2018-ին Պոեզիա-ում
Կանգ կառնի՞արդյոք իմ կառքը
Այնտեղ, որտեղ որ դու ես, սիրելի’ս,
Հոգնել եմ ճամփից այս որոնումի,
Չեմ գտնում կանգառը սպասումիդ…
Թաքնվում ես դու բոլորի վերջում,
Ստվեր ես փնտրում, երբ ես եմ գալիս,
Իսկ երբ ես չկամ՝ հրում ես, անցնում,
Հասնում ես նորից քո՜ ճանապարհին……
Հազար նազանքով երկինք էք ճախրել
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 5th, 2018-ին Պոեզիա-ում
Հազար նազանքով երկինք էք ճախրել,
Ձգտելով հասնել անաղարտ լույսին,
Հեռու էր նա էլ, իմ սիրո նման,
Չհասավ նա ձեզ, դարմանս` ա՜խ-ն էր……
Բարձունքի ցրտից, փաթիլ եք դարձել,
Ամպերից ընկել , անթև մնացել,
Զրկվել ճախրանքի վեհ հատկանիշից,
Ծանրացել եք խոր ցավերի բեռից…
Ընկնում եք այսօր, ինչպես ես ընկա,…
